Հայ բռնցքամարտիկ Ալեքսանդր Շախյանը Եվրոպայի առաջնությանը զիջել է ադրբեջանցուն17 օգոստոսի 2009 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Շչեցինում (Լեհաստան) մեկնարկած Բնռցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Շախյանը (54 կգ ք/կ) դուրս է մնացել առաջնությունից` առաջին իսկ մենամարտում զիջելով ադրբեջանցի Էլվին Իսաեւին (ըստ միավորների` 7:3):Ի տարբերություն Շախյանի, Արամ ավագյանը (57 կգ), պարտության մատնելով լիտվացի բռնցքամարտիկին, դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ռումինիայի ներկայացուցիչ Մարին Դրագոսի հետ: Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանը (64 կգ) առաջին մենամարտն իր օգտին է ավարտել` 5:1 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Դավիթ Պապոյի հանդեպ: 1/16 եզրափակչում Մարգարյանի մրցակիցը կրկին ադրբեջանցի մարզիկ է լինելու" հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ ներկայացնում են 8 բռնցքամարտիկ: Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կավարտվի օգոստոսի 23-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |