Վրացական իշխանությունները թույլ չեն տվել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայ փաստաբանին այցելել իր պաշտպանյալին

PanARMENIAN.Net - 2009թ. Օգոստոսի 17-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանը փորձել է այցելել իր պաշտպանյալին, որը պահվում է Վրաստանի Ռուսթավիի քաղաքի համար 2 գաղութում: Սակայն գաղութի ղեկավարությունը հրաժարվել է թույլ տալ տեսակցոությունը` պատճառաբանելով, որ այն փաստաթղթերը, որով հայ փաստաբանի նախկինում իրավունք ուներ հանդիպելու Վահագն Չախալյանի հետ, այլեւս անվավեր են:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին «Երկիր» միությունից, նույն օրը Ստեփան Ոսկանյանը դիմել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ, որի աշխատակիցները, ուսումնասիրելով փաստաբանի փաստաթղթերը, գաղութի ղեկավարության որոշումը գնահատել է որպես ամբողջովին անհիմն:



Իր պաշտպանյալի հետ տեսակցությունը թույլ չտալու փաստի առնչությամբ Ստեփան Ոսկանյանը նաեւ ներկայացրել է գրավոր բողոք` ուղղված Վրաստանի հանրային պաշտպանին եւ Ռուսթավիի գաղութի ղեկավարությանը:



«Երկիր» միությունը գնահատում է Վահագն Չախալյանի հետ փաստաբանի տեսակցությունն արգելելու որոշումը որպես վրացական իշխանությունների կողմից ջավախքահայ քաղաքական ակտիվիստի տարրական իրավունքների հերթական խայտառակ խախտում, որի նպատակն է խոչընդոտել Չախալյանի գործով ս.թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք դատալսմանը լիարժեք նախապատրաստվելը: Վրացական իշխանությունները նշված քայլով նաեւ նպատակ են հետապնդում էապես դժվարացնել Վահագն Չախալյանի հայկական ԶԼՄ-ներից տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որը ապահովում էր հայ փաստաբանը:



Հաշվի առնելով վերոնշյալը` «Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին եւ դիվանագիտական ներկայացչություններին` համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների հերթական խայտառակ խախտմանը, ինչպես նաեւ վերացնել դրա հետեւանքները` ապահովելով հետագայում փաստաբանի անարգել մուտքը իր պաշտպանյալի մոտ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---