Փորձելով ազատվել հայերից` Վրաստանը «բացեց դուռը» ադրբեջանցիների համար18 օգոստոսի 2009 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Վրացա-ադրբեջանական հարաբերությունները զարգանալու են նույն այն սցենարով, ինչ հարաբերությունները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, Քվեմո Քարթլիի տարածքը, որը 1921-ից համարվում է Վրաստանի տարածքը, գրեթե ամբողջությամբ բնակեցված է ադրբեջանցիներով:«Վրաստանն այնքան ջանքեր գործադրեց այդ տարածքից հայերին քշելու համար, իսկ այսօր այնտեղ եկան ադրբեջանցիները: Փորձելով ազատվել հայերից` Վրաստանը «բացեց դուռը» ադրբեջանցիների համար»,- ասել է Ալվրցյանը: Նա նաեւ նկատել է, որ դրանով ադրբեջանական կողմը մի շրջան է ստեղծում, որն աստիճանաբար մոտենում է Ջավախքին, ինչն ինքնին արդեն վտանգ է ներկայացնում Վրաստանի համար: «Եթե Վրաստանը զրկվի Ջավախքից ու Քվեմո Քարթլիից, ապա Արեւմուտքը կկորցնի իր հետաքրքրությունն այդ երկրի հանդեպ, առանց այդ տարածքների նա անպետք է»,- նշել է Ալվրցյանը` ավելացնելով, որ դա «մահացու» վտանգ կդառնա նաեւ Հայաստանի համար, քանի որ դրանից խիստ կտուժեն Ջավախքի հայերը: «Վրաստանը պետք է նորմալ պայմաններ ստեղծի Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի համար»,- ընդգծել է Հայկազուն Ալվրցյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |