Դավիթ Նալբանդյանը ATP նոր վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 14-րդ տեղը18 օգոստոսի 2009 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության (ATP) նոր վարկանիշային ցուցակում զբաղեցնում է իր նախկին տեղը` 14-րդը: Աշխարհի առաջին ռակետի կոչումը նախկինի պես պահպանում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ վարկանիշային ցուցակի նախկին առաջին համար Ռաֆայել Նադալը իջել է երրորդ հորիզոնական, մինչդեռ նրա տեղը զբաղեցրել է անգլիացի Էնդի Մյուրրեյը:Հիշեցնենք, որ Նալբանդյանն ապրիլի կեսին Բարսելոնայում ընթացող առաջնությանը կոնքոսկրի վնասվածք ստացավ եւ մրցություններից դուրս մնաց 4 ամսով: Ինչ վերաբերում է հայ թենիսիստներին, ապա ATP վարկանիշային ցուցակում նրանք ավելի քան համեստ դիրքեր են զբաղեցնում: Նրանց թվում լավագույնը Տիգրան Մարտիրոսյանն է, որը 420-րդ հորիզոնականն է զբաղեցնում ATP վարկանիշային ցուցակում: Հարություն Սոֆյանն ու Խաչատուր Խաչատրյանը զբաղեցնում են համապատասխանաբար 1451 եւ 1780 հորիզոնականները: ATP վարկանիշ` 1(1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 11040 միավոր 2(3). Էնդի Մյուրրեյ (Մեծ Բրիտանիա) - 9250 3(2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 8665 4(4). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 7150 5(5). Էնդի Ռոդդիկ (ԱՄՆ) - 5800 6(6). Խուան Մարտին դել Պետրո (Արգենտինա) - 5405 7(7). Ժո-Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) - 3960 8(8). Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան) - 3655 9(9). Ժիլ սիմոն (Ֆրանսիա) - 3320 10(11). Ֆեռնանդո Վերդասկո (Իսպանիա) - 3185 11(12). Ռոբին Սոդերլինգ (Շվեդիա) - 2905 12(10). Ֆեռնանդո Գոնսալես (Չիլի) - 2815 13(13). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) - 2485 14(14). Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) - 2465 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |