Վերջին 6 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել է 8 դժբախտ պատահար18 օգոստոսի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Աշխատանքի պաշտպանության ծառայության օպերատիվ տվյալների, դժբախտ պատահարները վերջերս հաճախացել են: Այդպես, օգոստոսի 14-ից 17-ը արձանագրվել է 3 մահացու դժբախտ պատահար: Վերջինները տեղի են ունեցել Մասիս, Նորագավիթ եւ Իջեւան երկաթուղային վազուրդներում: Իսկ վերջին 6 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել է 8 դժբախտ պատահար,- հաղորդում է Հարավկովկասյան երկաթուղու մամլո ծառայությունը: Երկաթուղում ոչ արտադրական տրավմատիզմի դեպքերի հաճախականացման կապակցությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն կոչ է անում հետիոտներին պահպանել գնացքների երթեւեկության գոտում գտնվելու անվտանգության կանոնները եւ հիշեցնում է, որ հետիոտները պետք է հատեն երկաթուղային գծերը միայն սահմանված տեղերում` օգտվելով հետիոտնի կամուրջներով, թունելներով եւ գծանցներով, իսկ այն կայարաններում, որտեղ չկան կամուրջներ եւ թունելներ, հարկավոր է երկաթուղային գծերն անցնել տախտակումներով, ինչպես նաեւ այն տեղերում, որտեղ տեղադրված են «Գծերի անցում» ցուցանակները: ՀԿԵ ղեկավարությունը հետիոտների սեփական անվտանգությունից ելնելով նշում է, որ հետիոտնի տախտակումով անցնելուց առաջ հարկավոր է համոզվել շարժվող գնացքի, լոկոմոտիվի կամ վագոնների բացակայության մեջ; մոտենալով երկաթուղային գծանցին` հարկավոր է ուշադիր հետեւել լույսային եւ ձայնային ազդանշաններին, ինչպես նաեւ ուղեփակոցի դիրքին; գծերը կարելի է հատել միայն բաց ուղեփակոցի դեպքում, իսկ նրա բացակայության դեպքում նախքան գծերը հատելը հարկավոր է համոզվել, որ գծանցին շարժակազմ չի մոտենում; շարժվող շարժակազմը բաց թողնելու համար հարկավոր է անցնել անվտանգ տեղ (ճամփեզրին, եզրային ռելսից 2 մետրից ավել հեռավորության վրա), երբ մինչեւ մոտեցող գնացքը մնում է առնվազն 400 մետր: ՀԿԵ ղեկավարությունն արգելում է` անցնել վագոնների տակով; կանգնել եւ նստել ռելսերի եւ կոճերի վրա; բարձրանալ վագոնների տանիքներին էլեկտրիֆիկացված էլեկտրահաղորդման երկաթուղային գծերով: ՀԿԵ ղեկավարությունը նախազգուշացնում է, որ կտրված կամ հողի, ծառերի, թփուտների, կոճերի կամ երկաթուղային լիրաթմբի վրա ընկած ցանկացած հպակային ցանցի լարերը հարկավոր է համարել լարման տակ գտնվող, հողի վրա ընկած կտրված լարերից 8 մետրից պակաս հեռավորության վրա գտնվող մարդը պետք է դուրս գա վտանգավոր գոտուց թաթի երկարությունը չգերազանցող փոքր քայլերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |