Հայաստանում մայրենի լեզվով կնշագրեն ոչ պարենային ապրանքը18 օգոստոսի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը լրագրողներին հաղորդել է, որ Հայաստան ներկրվող ոչ պարենային ապրանքի մոտ 80% իրացման պահին չունեն հայերեն լեզվով նշագրումներ:Եղոյանի խոսքով, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունն անցկացրել է քիմիկատներ պարունակող ապրանքի, այդ թվում` մաքրող եւ լվացող միջոցների, օծանելիքի եւ շպարի, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկայի դիտարկումներ եւ հայտնաբերել, որ այդ ապրանքների մեծ մասը չունի հայերեն նշագրում, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին: Ինչպես պարզաբանել է կազմակերպության ղեկավարը, քիմիկատներ պարունակող ապրանքները կարող է են վնասակար լինել սպառողների առողջության համար, ուստի նրանք պետք է հասանելի լեզվով լիարժեք տեղեկություն ստանան արտադրանքի կամ ապրանքի մասին նախքան այն գնելը: «Կա նաեւ ապրանքների որոշակի ցանկ, որոնք ժամկետն անցնելուց հետո կարող են վնաս հասցնել սպառողների առողջությանը, ունեցվածքին եւ շրջակա միջավայրին»,- նշել է Աբգար Եղոյանը եւ ավելացրել, որ նման տեսակի արտադրանքի մասին տեղեկատվությունը պետք է անպայման լինի ապրանքների վրա: Նա նաեւ հաղորդել է, որ այդ ապրանքների ցուցակը ներկա պահին գտնվում է Հայաստանի կառավարության հաստատման գործընթացում: Անդրադառնալով կենցաղային տեխնիկային` Եղոյանը նշել է, որ բացի նշագրումից անհրաժեշտ է հայերեն թարգմանել նաեւ արտադրանքի շահագործման ցուցումները: Քանի որ մեր շուկայում կա նման կենցաղային ապրանք, որոնց օգտագործման ցուցումները չկան անգամ ռուսերեն լեզվով, ապա, ինչպես նշել է Եղոյանը, դա կարող է հանգեցնել եւ հանգեցնում է արտադրանքի փչանալուն եւ երաշխագրով վերանորոգելու անհնարինությանը, քանի որ արտադրանքը ոչ պիտանի է դարձել սպառողի պատճառով, որն իր հերթին չի կարողացել կարդալ ցուցումները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |