Հայաստանի սուպերմարկետներում ժամկետն անցած ապրանքների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկվել

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը լրագրողներին հաղորդել է, որ հաշվի առնելով ամառային սեզոնը, միանգամայն ակտուալ է դարձել սննդամթերքի ժամկետայնության խնդիրը: Նա հաղորդել է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը» պարբերաբար սուպերմարկետների դիտարկում է անցկացնում տաղավարներում ժամկետն անցած սննդամթերքի առկայությունը պարզելու համար:



Սակայն Եղոյանը գտնում է, որ ժամկետն անցած մթերքի առկայության դեպքում սուպերմարկետին նշանակվող տուգանքներն անարդյունք են, քանի որ գումարները մեծ չեն: Ուստի այսօր դրանք չեն կարող գործել նման խախտումները կանխարգելելու համար, հայտնել է հասարակական կազմակերպության ղեկավարը:



Որպես նման խանութների վրա ազդելու լրացուցիչ միջոց, Աբգար Եղոյանն առաջարկել է հրապարակել այն սուպերմարկետների անունները, որտեղ ժամկետն անցած ապրանք է վաճառվում:



Հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքով, այդ մեթոդն առավել արդյունավետ կլինի, քանի որ սուպերմարկետը կկորցնի ինչպես իր իմիջը, այնպես էլ իր գնորդներին եւ մեծ կորուստներ կկրի:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---