Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել լեհ դեսպանին ակտիվ համագործակցության համար18 օգոստոսի 2009 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտեին մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը զգալիորեն նպաստել է հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Զրույցի ժամանակ նաեւ նշվել է, որ հայ-լեհական հարաբերությունների մի շարք ոլորտներում առաջընթաց է գրանցվել: Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարոն Տոմաշ Կնոտեին հաջողություն է մաղթել նրա հետագա գործունեության մեջ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |