ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ23 ապրիլի 2002 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի ընթացքում, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Աբու-Դաբիում հանդիպել է Հայաստանի եւ ՄԱԷ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ վերջին տարիներին անցկացրած տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանում հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը եւ տնտեսական աճը: Նրա խոսքերով` 2001 թվականին ընդհանուր համախառն արտադրանքի աճը կազմել է 9,6 տոկոս, արդյունաբերական արտադրությունը մեծացել է 8,7 տոկոսով, արտահանումը` 15 տոկոսով, արժեզրկումը կազմել է 3,1 տոկոս: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների աշխարհագրական դիրքերը ենթադրում են շահավետ համագործակցություն: Դեռ ավելին, ընդգծել է Հայաստանի ղեկավարը, երկու երկրների միջեւ ազատ առեւտրական ռեժիմը վերացնում է շատ խոչընդոտներ: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` Հայաստանի տնտեսությունը գտնվում է լուրջ վերելքի շեմին: «Մենք մեզ դիտում ենք, որպես Հարավային Կովկասի ամենակազմակերպված երկիր եւ մտավոր ծառայությունների ապագա տարածաշրջանային կենտրոն»,- նշել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով` առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում հետեւյալ առաջնային ուղղություններին` ադամանդների մշակմանը, ոսկերչությանը, բարձր տեխնոլոգիաներին, վերամշակման ոլորտներին, մենեջմենտի բարելավմանը, կաշառակերության դեմ պայքարին, սեփականաշնորհման գործընթացի շարունակմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |