ՀՀ վարչապետն այցելել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց18 օգոստոսի 2009 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:Հանդիպմանը Տիգրան Սարգսյանը ծանոթացել է աշխատանքի նախնական տարբերակի հետ, որտեղ Թոքմաջյանը ներկայացրել է «Տագնապ» քանդակախումբը, որը հավերժացնում է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչների հիշատակը, ովքեր դարձան Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհը: Քանդակախումբը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյակին եւ իրականացվում է պետական աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |