Մոսկվայում սափրագլուխները հարձակվել են դեռահասների` հայի ու չեչենի վրա19 օգոստոսի 2009 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին` ժամը մոտ 18.30-ին, Մոսկվայի Պոլյարնայա փողոցում` «Պոլյարնի» կինոթատրոնի մոտ, Ռուսաստանի քաղաքացիներ եւ Մոսկվայում մշտական բնակություն ունեցող 8-րդ դասարանի աշակերտների` էթնիկ հայ Գեորգի Մուկանյանի եւ չեչեն Ասլամբեկ Իզնաուրովի վրա հարձակվել են 18-20 տարեկան երկու ծայրահեղականներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ռուսաստանի Հայերի միության տեղեկատվական ծառայությունից: «Տուժած դպրոցականների պնդմամբ, իրենք պարզապես իրենց գործերն էին գնում անելու, երբ անսպասելիորեն հայտնվեցին ազգային արժանիքը վիրավորող այդ անձինք եւ վայրկենապես հարձակվեցին նրանց վրա կաստետով եւ սուր կտրող առարկայով: Դեռահասները ՌՀՄ Սպորտակումբի քիքբռնցքամարտի սեկցիայում սպորտի հաճախելու շնորհիվ, չնայած տարիքային եւ ֆիզիկական տարբերությանը, հարձակվողներին անսպասելի հակագրոհ են տվել, ինչն, ըստ երեւույթին, փրկել է նրանց կյանքը: Հարձակման արդյունքում Գեորգի Մուկանյանը ստիպված էր դեմքի վնասվածքով դիմել Դեկաբրիստների փողոցում գտնվող մանկական բուժկետ, որտեղ նրա կտրվածքը կարեցին: Ասլամբեկը նույնպես մարմնական վնասվածքներ ունի: Այդ միջադեպը նկատել է ոստիկանական պահակախումբը, որից հետո հարձակվողները փախուստի են դիմել: Հետեւելով նրանց` ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել հարձակվողներին: Մնում է միայն կռահել, թե ինչ ավարտ կարող էր դա ունենալ, եթե չլիներ դպրոցականների տոկունությունն ու ոստիկանական պահակախմբի զգոնությունը»,- ասվում է ՌՀՄ հաղորդագրության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |