Հայաստանի ՀԾԿՀ-ը, «ԱրմենՏել», ՎիվաՍել-ՄՏՍ եւ Orange Armenia ընկերությունները վերջապես պայմանավորվածություն են ձեռք բերել

PanARMENIAN.Net - Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր կայացած նիստում հաստատել է «ԱրմենՏել», ՎիվաՍել-ՄՏՍ եւ Orange Armenia օպերատորների ցանցերի միջեւ ինտերկոնեկտի ծառայությունների գների վերաբերյալ նոր սակագնային ծրագիրը , որն ուժի մեջ կմտնի 2010 թվականի հունվարից:



Բոլոր օպերատորները մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը պարտավորվում են աստիճանաբար իջեցնել ինտերկոնեկտի գները 10-60 տոկոսով, իսկ 2011 թվականի հունվարի 1-ից կապի բոլոր օպերատորները պետք է միասնական սակագին կիրառեն 11.4 դրամի չափով: Նույն ժամանակահատվածում ծրագրվում է բջջայինից ֆիքսված ցանց հեռախոսազանգերի տերմինացման սակագինը 9.72-ից իջեցնել մինչեւ 9 դրամ:



Ինչ վերաբերում է միջազգային հեռախոսազանգերի սակագներին, ապա, ՀԾԿՀ-ի որոշմամբ, բջջային ցանցից միջազգային հեռախոսազանգերի մեկ րոպեի արժեքը կկազմի ԱՄՆ 12 ցենտ եւ կսկսի գործել 2010 թվականի հունվարի 1-ից: Արտարժույթի փոխարժեքը կհաշվարկվի ամսվա վերջին օրը, համաձայն այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված փոխարժեքի:



ՀԾԿՀ-ի որոշումը գոհացրել է վերոհիշյալ բոլոր ընկերությունների ղեկավարներին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---