Հայաստանում կստեղծվի մասնագիտացված մաքսատուն

PanARMENIAN.Net - Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստին, որը վարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշում է ընդունվել վարչապետի նախկին երկու որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, իսկ երրորդ որոշմամբ ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն:



Մաքսատան գործունեության ոլորտն ընդգրկում է միջազգային փոստով եւ սուրհանդակային առաքմամբ փոխադրվող բոլոր ապրանքները: Այդ մաքսատան գործունեության տարածք է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքը:



Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, այդ որոշման ընդունումը պայմանավորված է վերջին ժամանակներս մեծ զարգացում ստացող էլեկտրոնային առեւտրի ծավալմամբ, մինչդեռ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն:



Հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը. հատուկ մաքսատներ են գործում նաեւ այլ երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---