Հայ բռնցքամարտիկները պարտություն են կրել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկներ Ազատ Դավթյանը (91 կգ) եւ Հովհաննես Օհանյանը (+91 կգ), որոնք դուրս էին եկել Շչեցինում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ, պարտություն կրեցին մրցակիցներ բելառուս Վլադիսլավ Կուպցովից եւ խորվաթ Դինո Մանսուրին համապատասխանաբար: Հայաստանի երկու ներկայացուցչներն էր պարտվեցին 0:2 հաշվով:



Այդպիսով, Հայաստանի ութ ներկայացուցիչներից յոթն արդեն դուրս են մնացել առաջնությունից, որոնցից չորսը, այդ թվում Վլադիմիր Մարգարյանը (64 կգ) եւ Հարություն Աբրահամյանը (69 կգ) դուրս մնացին քառորդ եզրափակչում:



Հայկական հավաքականից միայն Կարեն Այլազյանին (51 կգ ք/կ) հաջողվեց անցնել կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի բուլղարացի բռնցքամարտիկ Ստեֆան Իվանովը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---