Լեհաստանում հիմնադրվել է «Լեհաստանի հայկական համագումար»20 օգոստոսի 2009 - 20:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյանը օրերս մասնակցեցԼեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարի աշխատանքներին:Նշենք, որ լեհահայ համայնքը դեռեւս 15-րդ դարից հյուրընկալ երկրի բարձրագույն ատյանում պաշտոնապես ճանաչված համայնքն է: Ոչ պաշտոնական տվյալներով այսօր Լեհաստանում բնակվում է 25-30 հազար հայ, որոնք հիմնականում բնակվում են Վարշավայում, Կրակովում, Լոդզում, Վրոցլավում, Գդանսկում, Կոշալինում, Գրիֆիցեում, Ռոդոնում, Կոլոբժեկում եւ այլուր: Գրիֆիցե քաղաքում հայկական 21 համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացած Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարում քննարկվեցին «Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» եւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Զեկուցումներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը եւ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը, այնուհետեւ տեղի ունեցավ ակտիվ եւ բուռն քննարկումներ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Սփյուռքի նախարարարութայն լրատվական ծառայությունը: Համագումարն ընտրեց 21 մարդուց բաղկացած համայնքի ղեկավար մարմին` խորհուրդ: Համայնքի նախագահ ընտրվեց գործարար Կարեն Հովսեփյանը: Համագումարի պատվիրակների առաջարկով հայկական համայնքների համալեհական կազմակերպությունն անվանակոչվեց «Լեհաստանի հայկական համագումար»: Համագումարն ընդունեց նաեւ Հռչակագիր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Սփյուռքի նախարարարութայն լրատվական ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» |