Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք 22-րդ «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին»20 օգոստոսի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-7-ը Մոսկվայում կանցկացվի ամենամյա` թվով 22-րդ «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը», որին Հայաստանը ավանդաբար` 1998 թ.-ից, 11 տարի անընդմեջ մասնակցում է պետական մակարդակով: Այս տարի մոսկովյան ցուցահանդես - տոնավաճառում Հայաստանը կներկայանա ավելի քան 150 անվանում գրքով (մոտ 100-ը պետպատվերով հրատարակված գրականություն, մնացյալը` մասնավոր հրատարակչությունների տպագրություններ): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն նաեւ «Էդիտ Պրինտ», «Անտարես», «Ոսկան Երեւանցի» հրատարկչությունների ներկայացուցիչները: Հայկական տաղավարում հիմնականում կներկայացվեն վերջին 2 տարիներին հրատարակված Հայաստանի մշակույթը, ժառանգությունը ներկայացնող, թարգմանական, մանկական, ալբոմային գրականություն: Տաղավարում տեղադրված կլինեն նաեւ հայ տպագիր գրքի 500 ամյակը նշանավորող պաստառներ: Ցուցահանդեսի շրջանակներում, սեպտեմբերի 4-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների գրքարվեստ միջազգային մրցանակաբաշխության դիպլոմների հանձնման արարողությունը: Հայաստանի Հանրապետությունից 2 գիրք միջազգային այդ մրցանակաբաշխությունում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի. «Արվեստի գիրք» անվանակարգում` Վան Խաչատուրի «Գույնը 14-19 դդ. հայ ճարտարապետության մեջ» ուսումնասիրություն - ալբոմը եւ Գագիկ Բաղդասարյանի «Երեւան»` Երեւանի անցյալն ու ներկան պատկերող ալբոմը: Հայկական պատվիրակությունը այդ օրերին կմասնակցի նաեւ «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի» շրջանակներում կազմակերպվող մի շարք կոնֆերանսների, կկայանան մասնագիտական աշխատանքային հանդիպումներ արտերկրի տարբեր գրատների ու հրատարկչությունների ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |