Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ զորավարժությունների տեղափոխման մասին հաղորդագրությունները նպատակային ապատեղեկատվություն են21 օգոստոսի 2009 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կիրառման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ զորավարժությունները կսկսվեն ճիշտ սահմանված ժամկետներում` օգոստոսի 26-ին, զորավարժությունների տեղափոխման եւ ձախողման մասին բոլոր հաղորդագրությունները նպատակային ապատեղեկատվություն են, հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Կազմակերպության քարտուղարությունում մի շարք ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն ու զանազան մեկնաբանությունները «զորավարժությունների տեղափոխման եւ ձախողման մասին» դիտարկում են որպես նպատակային ապատեղեկատվություն` ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ միութենական հարաբերությունների խզմանը»,- ասել է Ն.Բորդյուժան: Նա նշել է, որ ՀԱՊԿ համատեղ զորավարժությունները «Հավաքական անվտանգության ապահովման նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունների Զինված ուժերի հավաքակազմերի եւ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի նախապատրաստում եւ կիրառում» թեմայով տեղի կունենան ճիշտ սահմանված ժամկետներում: Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով կազմակերպության քարտուղարության աղբյուրը, հաղորդել էին, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) զորավարժությունները տեղափոխվում են ավելի ուշ ժամկետի: Ն.Բորդյուժան ընդգծել է, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՀԱՊԿ զորավարժություններն, իբր, «Մինսկն է ձախողում»: «Բելառուսի Հանրապետության տարածքում տեղի կունենա «Հավաքական անվտանգության Արեւելա-Եվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների Զինված ուժերի հավաքակազմերի եւ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի նախապատրաստում եւ կիրառում» թեմայով զորավարժությունների ամենակարեւոր փուլերից մեկը, որի ընթացքում մի շարքում կգործեն Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ղազախստանի զինծառայողները»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով, Բելառուսի ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերել զորավարժությունների գաղափարի մշակման եւ նախապատրաստման գործում: «Ես չեմ կասկածում, որ բելառուսական հողի վրա նախատեսված միջոցառումը տեղի կունենա ավանդաբար` ամենաբարձր կազմակերպչական մակարդակով»,- ընդգծել է Ն.Բորդյուժան: Նա ճշտել է, որ զորավարժությունների առաջին փուլը կսկսվի օգոստոսի 26-ին Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում: Երկրորդ փուլը կկայանա սեպտեմբերի երկրորդ կեսին Բելառուսի տարածքում, երրորդը` հոկտեմբերին Ղազախստանի տարածքում: Ն.Բորդյուժան պարզաբանել է, որ այդ ժամկետները որոշվել են ՀԱՊԿ պետությունների Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային ժողովի ժամանակ` 2009թ. մարտին, վերջնական մշակման են ենթարկվել ՀԱՊԿ պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ քարտուղարության եւ միացյալ շտաբի բանակցությունների արդյունքում` 2009թ. ապրիլին եւ վերջնականապես համաձայնեցվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |