Կազակ կինը, հայն ու ադիգը կդառնան Սոչիի խորհրդանիշը21 օգոստոսի 2009 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Կուբանի կազակ կնոջ, հայի եւ ադիգի քանդակներն անձնավորում են բազմազգ, հյուրընկալ Սոչին : Այդպիսի քանդակագործական կոմպոզիցիա մոտ ժամանակներս կտեղակայվի Ադլերի շրջանում, հաղորդել են Կրասնոդարի երկրամասի 2014 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստմանն առընթեր լիազորությունների իրականացման դեպարտամենտից:Այդ կոմպոզիցիան առողջարանային քաղաքում 2014 թ. Օլիմպիադայի մի շարք խորհրդանիշների ստեղծման շարունակությունն է, որոնց նախաձեռնողը դարձել է Սոչիի ղեկավար Անատոլի Պախոմովը: Օրինակ, «Ռիվյերա» քաղաքային զբոսայգու մոտ տեղակայվել է օլիմպիական Սոչիի խորհրդանիշը հանդիսացող մի կոթող` 12 օլիմպիական մայրաքաղաքների ուղղություններն ու նրանց հեռավորությունները ներկայացնող ցուցանակներով: «Չէ-որ մեզ միավորում է մեծ օլիմպիական գաղափարը, որի համար գոյություն չունեն պետական սահմաններ եւ տարածություններ, բարության, միասնականության եւ մարդասիրության գաղափարը», - հայտարարել է քաղաքապետը: Նախագծի հեղինակի` քաղաքի գլխավոր նկարիչ Էլինա Բարանսկայայի խոսքերով «քաղաքի հյուրերից քչերը չեն համաձայնի որպես հիշատակ լուսանկարվել օլիմպիական կոթողի կողքին», - հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |