Կարո Մուրատը թափուր է թողել EBU տիտղոսը, որպեսզի նոր քաշային կարգ բարձրանա21 օգոստոսի 2009 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում (76,2 կգ) Եվրոպայի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատը (Կարեն Մուրադյան), որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, թափուր է թողել EBU տիտղոսը, որը նվաճել էր 2008թ.` պարտության մատնելով իտալացի Կրիստիան Սանավիային: Տիտղոսից հրաժարվելը կապված է նրա հետ, որ Մուրատն անցնում է կիսածանր քաշային կարգ (79,3 կգ): Նոր քաշային կարգում իր առաջին մենամարտը հայ բռնցքամարտիկը կանցկացնի արդեն օգոստոսի 29-ին եւ ռուս Սերգեյ Դեմչենկոյի (13-2-0, 10 ԿՕ) հետ կպայքարի WBO Intercontinental թափուր տիտղոսի համար: Կարո Մուրատը «Sauerland Event» գերմանական պրոմոուտերական ընկերության կազմում է, նրա մարզիչը IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոն Արթուր Աբրահամի հանրահայտ մարզիչ Ուլի Վեգներն է: 25-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 19 մենամարտ է անցկացրել, որոնցից 12-ն ավարտել է նոկաուտով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |