Ուլի Վեգներ. Ես Կարոյին ասել եմ, որ բոլոր դիետաները բացասաբար են անդրադառնում նրա ելույթների վրա21 օգոստոսի 2009 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Գերմանական դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատի մարզիչ Ուլի Վեգները մեկնաբանել է իր ենթակայի անցումն ավելի ծանր քաշային կարգ:«Մենք գիտենք Արթուր Աբրահամի քաշի խնդիրների մասին, որը հրաժարվել է իր IBF տիտղոսից, որպեսզի երկրորդ միջին քաշային կարգ անցնի եւ մասնակցի «SHOWTIME» սուպերառաջնությանը: Ես Կարոյին ասել եմ, որ բոլոր դիետաները բացասաբար են անդրադառնում նրա ելույթների վրա: առավել եւս, որ մենք շատ ուժեղ մրցակցություն ունենք գերմիջին քաշային կարգում: Մենք որոշեցինք, որ այսուհետ նա հանդես կգա կիսածանր քաշային կարգում»,- Վեգների խոսքերն է մեջբերում fightnews.com-ը: Հիշեցնենք, որ Կարո Մուրատը թափուր է թողել գերմիջին քաշային կարգում իր EBU տիտղոսը, որպեսզի անցնի կիսածանր քաշային կարգ (79,3 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |