Այս տարի «Ես մարդ եմ» կինոփառատոնը կայցելի Հայաստանի եւ Արցախի մի շարք քաղաքներ22 օգոստոսի 2009 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Աշնանը Հայաստանում կկայանա Խաղաղության եւ մարդու իրավունքների կովկասյան 3-րդ կինոփառատոնը` «Ես մարդ եմ»: Բացի Երեւանից այս տարի փառատոնին մասնակցող ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Հայաստանի մարզերում, մասնավորապես` Սյունիզի, Լոռու եւ Տավուշի մարզերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում, Շուշիում եւ Հադրութում: Գրեթե միաժամանակ փառատոնը կանցկացվի Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:Ամեն տարի Խաղաղության եւ մարդու իրավունքների կովկասյան կինոփառատոնին ներկայացվում են մինչեւ տասներկու փաստագրական ֆիլմեր, որոնք ընտրվում են Պրահայում անցկացվող «Մեկ աշխարհ» կինոփառատոնի մասնակից ֆիլմերից: Փառատոնին կներկայացվեն փաստագրական ֆիլմեր Իսրայելից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Թայլանդից եւ Խորվաթիայից: Հայաստանում եւ Արցախում ֆիլմերը կցուցադրվեն ռուսերեն լեզվով եւ հայերեն տիտրերով: Այս տարի «Ես մարդ եմ» փառատոնը կայցելի Հայաստանի հինգ քաղաքներ: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունը կսկսվի սեպտեմբերի 10-12 Եղեգնաձորում, այնուհետեւ սեպտեմբերի 14-16 ցուցադրություններ կլինեն Վանաձորում, սեպտեմբերի 18-20` Նոյեմբերյանում, սեպտեմբերի 22-24` Կապանում եւ հոկտեմբերի 9-11` Երեւանում: Արցախում «Ես մարդ եմ» փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-30` Ստեփանակերտում, այնուհետեւ հոկտեմբերի 2-4` Հադրութում եւ հոկտեմբերի 5-7` Շուշիում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |