Կոնգրեսական. Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է շաղկապվեն ոչ ղարաբաղյան խնդրի, ոչ ել ցեղասպանության հարցի հետ22 օգոստոսի 2009 - 17:00 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ - ի հայ համայնքը, կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Եվ ես իմ հերթին կցանկանայի նորմալ հարաբերություններ տեսնել այդ երկրների միջեւ, այդ թվում նաեւ առեւտրական ոլորտում», - հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանին աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Դրա հետ միասին, ավելացրել է նա, Ամերիկայի հայերը ցանկանում են ցեղասպանության ճանաչումը եւ նրանք զգում են, որ Բարակ Օբամայի վարչակազմը հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը», որի մասին հայտարարվել էր ապրիլի 22-ին, փոխանակել է ցեղասպանության ճանաչման հետ: «Ես կարծում եմ, որ այս երկու հարցերը պիտի տարանջատվեն իրարից: ԱՄՆ-ի նախագահը պետք է հանդես գա հայերի ցեղասպանության ճանաչման հայտարարությամբ, իսկ Կոնգրեսը պիտի ընդունի համապատասխան բանաձեւ: Դրա հետ միասին, մենք պետք է շարունակենք գործնթացը «ճանապարհային քարտեզի» շրջանակներում: Խնդիրներից ոչ մեկը չպետք է զոհաբերվի հանուն մյուսի»,- նշեց Ֆրենք Փալոունը: Նրա խոսքերով,Հայաստանի կառավարությունը հանդես է գալիս «ճանապարհային քարտեզի» օգտին , սակայն չի պատրաստվում ներել հայերի ցեղասպանության չճանաչումը: Եվ ապրիլի 24-ից հետո, Թուրքիայի իշխանությունները սկսեցին ետ նահանջել «ճանապարհային քարտեզի» գաղափարից, եւ վերադարձան, ղարաբաղյան հարցի լուծումը որպես նախապայման ներկայացնելուն: «Եվ այս հարցերը պետք է առանձին լուծվեն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է շաղկապվի ղարաբաղյան հարցի լուծման հետ »,- ընդգծել է կոնգրեսականը:Խոսելով Վաշինգտոնի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին` Ֆրենք Փալոունը նշել է, որ չի կարծում, թե Ամերիկայի նախագահը դեմ է Կոնգրեսում համապատասխան բանաձեւի ընդունմանը: «Բարակ Օբամայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել եւ պետք է ճանաչվի: Սակայն քանի որ մեծ ուշադրություն էր հատկացվել «ճանապարհային քարտեզին», հայերի ցեղասպանության հարցը մի կողմ է դրվել», - ասել է կոնգրեսականը: Միաժամանակ, նա չի կարծում, որ նախագահի հայտարարությունը եւ բանաձեւը անհրաժեշտ են ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանման համար: «Եվ հայկական սփյուռքը պետք է նախապատվությունը տա նաեւ ուրիշ հարցերի լուծմանը, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին եւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տնտեսական աջակցության ցուցաբերմանը: Մենք երկու հայկական պետություն ունենք, եւ երկուսն ել աջակցության կարիք ունեն»,- նշել է Ֆրենք Փալոունը Armenian Reporter -ի հետ հարցազրույցում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |