Վասիլի Իվանչուկը Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի հինգերորդ շրջանի հաղթողն է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստանի Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 5-րդ շրջանը: 13 փուլի արդյունքում մրցաշարի հաղթող դարձել է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը ` հավաքելով 8,5 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերը կիսել են հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ու իսրայելցի Բորիս Գելֆանդը` ակտիվում ունենալով 8 միավոր:



Վերջին 13-րդ փուլու 7,5 միավորով առաջատար էին Պետեր Լեկոն եւ Վասիլի Իվանչուկը: Արոնյանը Կասիմջանովի, Ալեքսեեւի եւ Գելֆանդի հետ միասին առաջատարներից ետ էր մնում կես միավորով: Սակայն Լեկոն վերջին փուլում կրեց իր առաջին պարտությունը` սեւերով զիջելով Գելֆանդին, եւ մրցաշարային աղյուսակի 4-6-րդ տեղը կիսելով Կասիմջանովի եւ Ալեքսեեւի հետ:



Ի տարբերություն հունգարացի շախմատիստի, Վասիլի Իվանչուկը բաց չթողեց իր հնարավորությունը եւ սեւերով հաղթանակ տարավ Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ` դրանով իսկ իր համար ապահովելով առաջին տեղը հինգերորդ շրջանում:



Արոնյանը, իր հերթին, հաղթեց ռուս շախմատիստ Էռնեստո Ինարկիեւին` հակառակորդի դիմադրությունը կոտրելով պարտիայի 57-րդ քայլում:



13-րդ փուլի պարտիաները.



Բորիս Գելֆանդ-Պետեր Լեկո -1:0

Պավել Էլյանով -Ռուստամ Կասիմջանով -0,5:0,5

Սերգեյ Կարյակին -Գատա Կամսկի - 0,5:0,5

Էտյեն Բակրո- Իվան Չեպարինով - 0,5:0,5

Դմիտրի Յակովենկո -Եվգենի Ալեքսեեւ - 0,5:0,5

Վլադիմիր Հակոբյան -Վասիլի Իվանչուկ -1:0

Լեւոն Արոնյան -Էռնեստո Ինարկիեւ-1:0



Վերջնական մրցաշարային դրությունը.



1. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)- 8,5

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) -8

3. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 8

4. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)- 7,5

5. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)- 7,5

6.Պետեր Լեկո (Հունգարիա) - 7,5

7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)- 7

8.Պավել Էլյանով (Ուկրաինա) - 6,5

9. Գատա Կամսկի (ԱՄՆ)- 6

10. Էտյեն Բակրո (Ֆրանսիա)- 6

11. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)- 5

12. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)- 5

13. Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)- 4,5

14. Իվան Չեպարինով (Բուլղարիա) -4:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---