Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի փուլերի վաղաժամ հաղթողն է24 օգոստոսի 2009 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայ գորսմայստեր Լեւոն Արոնյանը Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի հինգերորդ փուլում, Բորիս Գելֆանդի հետ կիսելով 2-3-րդ տեղերը, ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի ընդհանուր ստուգարքում 500 միավորով առաջին տեղը գրավեց եւ անհասանելի դարձավ մյուս շախմատիստների, մասնավորապես մրցաշարի նախկին առաջնորդ ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի համար:2-3-րդ տեղերը կիսում են Ռաջաբովն ու ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը` հավաքելով 363,33 միավոր: Ի տարբերություն Գրիշչուկի, որը մասնակցել էր բոլոր չորս պարտադիր փուլերին, Ռաջաբովի հաշվին առայժմ երեքն են: Արոնյանը նույնպես մասնակցել է երեք փուլի: Նախորդ երկու փուլում հայ գրոսմայստերն ուժեղագույնն է եղել` հաղթանակ տանելով սկզբում Սոչիում երկորդ փուլում, այնուհետեւ Նալչիկում 4-րդ փուլում: «Գրան Պրիի»կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր գրոսմայստեր պետք է մասնակցի վեց մրցաշարից չորսին, իսկ հաշվարկվում են երեք լավագույն ցուցանիշները: Իսկ Արոնյանը մրցաշարում երկու հաղթանակ տարած միակ մասնակիցն է, այնուհետեւ Ջերմուկում նրա հաջող մասնակցությունը փակեց «Գրան Պրիի» հաղթողի հարցը: ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարերը ընտրական մրցություններ են համաշխարհային առաջնության համար մղվող պայքարում: Ընդհանուրր ստուգարքում առաջին երկու տեղը գրաված մասնակիցներն իրավունք են ստանում ապագայում մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Հավակնորդների մրցաշարի հաղթողը, իր հերթին, 2011 թվականին շախմատի թագի համար կպայքարի աշխարհի գործող չեմպիոնի հետ: ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի ընդհանուր ստուգարքը. 1. Լեւոն Արոնյան (Հայաստան)-500 միավոր 2. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-363,33 (3) 3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)- 363,33 (4) 4. Վան Յուէ (Չինաստան)- 353,33 (3) 5. Վուգար Հաշիմով (Ադրբեջան) - 328,33 (3) 6.Պետեր Լեկո (Հունգարիա) - 320 (3) 7. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)- 278,33 (3) 8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) -265 (3) 9. Բորիս Գելֆանդ (Իսրայել)- 255 (3) 10. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 240 (3) 11. Էտյեն Բակրո (Ֆրանսիա)- 240 (4) 12. Գատա Կամսկի (ԱՄՆ) - 235 (4) 13. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) -230 (3) 14. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)- 230 (4) 15. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)- 220 (3) 16. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)-200 (3) 17. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)- 190 (3): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |