«Փյունիկը» պահպանում է առաջատարի իր դիրքը Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում24 օգոստոսի 2009 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ փուլը, որում Հայաստանի գործող չեմպիոն Փյունիկը արտագնա խաղում հաղթանակ է տարել Կապանի «Գանձասարի» հանդեպ` 0:2 հաշվով: Հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոնը հավաքել է 44 միավոր եւ 7 միավորով պահպանել է հեռավորությունն իրեն հետապնդող «Միկայից»:«Միկան», իր հերթին, նույնպես հաջող հանդիպում է անցկացրել` նույն հաշվով սեփական հարկի տակ հաղթելով «Ուլիսին»: Մնացած երկու հանդիպումները խաղաղ ելք են ունեցել. «Արարատն» արտագնա հանդիպման ժամանակ չորրորդ ոչ ոքին է խաղացել առաջնությունում, այս անգամ «Բանանցի» հետ, իսկ «Շիրակն» ու «Կիլիկիան» մեկական գոլ են փոխանակել: 19-րդ փուլի արդյունքները. «Շիրակ»- «Կիլիկիա»- 1:1 Գոլեր. Կարեն Խաչատրյան-49 (Շիրակ); Հայկ Մկրտչյան-85 (Կիլիկիա) «Միկա»- «Ուլիս»- 2:0 Գոլեր. Բոտի Դեմել-45, Էդնեյ-71 «Գանձասար»- «Փյունիկ»-0:2 Գոլեր. Ալբերտ Թադեւոսյան-64, Ալբերտ Հովակիմյան-90 «Բանանց»- «Արարտ» - 0:0 Մրցաշարային դրությունը 19 փուլից հետո. 1. Փյունիկ - 44 2. Միկա - 41 3. Ուլիս - 36 4. Բանանց - 32 5. Գանձասար - 26 6. Շիրակ - 16 7. Կիլիկիա - 12 8. Արարատ - 7: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |