16 տարի առաջ ԼՂՀ պաշտպանության բանակն ազատագրել է Դիզակ պատմական մարզի մի շարք շրջաններ24 օգոստոսի 2009 - 15:10 AMT PanARMENIAN.Net - 16 տարի է անցել ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից պատմական Արցախի Դիզակ մարզի ազատագրման օրվանից: Օգոստոսի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակը, հակառակորդի կրակակետերի լռեցման եւ հարավային շրջանների բնակիչների անվտանգության ապահովման նպատակով, կարողացավ կանգնեցնել ադրբեջանական բանակի հարձակումը եւ իր հսկողության տակ վերցրեց Ֆիզուլինի եւ Ջեբրաիլի շրջանները:Լեռնային Ղարաբաղի պատմական եւ աշխարհագրական մակերեսը կազմում է 14 հազար քառակուսի կիլոմետր եւ ընդգրկում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, Լաչին-Քելբաջարի շրջանը, այլեւ նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի Խանլարի, Շամխորի, Քեդաբեկի, Բարդինի, Աղդամի, Ֆիզուլինի, Ջեբրաիլի, Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների զգալի տարածքները: Ջեբրաիլի շրջանը պատմական Արցախի Դիզակ մարզի մի մասն է: Մինչեւ XX դարի սկիզբը հողագործներ եղել են հայերը, իսկ եկվոր թուրքական ցեղերը վարում էին քոչվոր ապրելակերպ: «Երկրագործներ էին հայերն ու մալականները` վերաբնակիչներ Ռուսաստանից: Թաթար բնակչությունը գրեթե բոլորը քոչվոր էին», - վկայում է «Թիֆլիսկիյ լիստոկ» թերթը (համար 139, էջ 2): Այդ շրջանում է գտնվում IV-VII դարերի Թումասաբերդ ամրոցը, VII -XIII դարերի Խուդաֆերինի կամուրջը Արաքսի վրայով: Ֆիզուլինի շրջանը նույնպես պատմական Արցախի Դիզակ մարզի մի մասն է: Վերջին հայկական Հողեր գյուղը 1980-ական թթ. սկզբին զրկվել էր իր բուն բնակչությունից: Լեռնային Ղարաբաղի հարավային մասում եւ Լաչին-Քելբաջարի շրջանում կա ավելի քան 1600 հայկական հուշարձան, որոնցից առաջինները անտիկ դարաշրջանին են պատկանում, եւ հայկական մշակույթին չվերաբերող շուրջ 80 հուշարձան` սկսած XIX դարից: Այս շրջանում փաստացի ոչ մի մզկիթ չկա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |