Ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի պետական ապարատում հարաբերությունների կարգավորման հակառակորդները շատ են24 օգոստոսի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հակազդեցություն կա հայ-թուրքական գործընթացի նկատմամբ: Այն նկատվում է հասարակության մեջ եւ երկրի որոշակի քաղաքական ուժերի մոտ, սակայն պետական դիրքորոշումն այդ հարցում միասնական է: Հայաստանի քաղաքական վերնախավը հիմնականում հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մինչդեռ Թուրքիայում բոլորովին այդպես չէ: Երկրի պետական ապարատում եւ կառավարող AKP կուսակցության շարքերում կան մարդիկ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեմ: Դրանից ելնելով` Թուրքիայի նախագահը, վարչապետն ու ԱԳ նախարարը ստիպված են աշխատել` դիմադրելով երկրի քաղաքական վերնախավին»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |