Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը24 օգոստոսի 2009 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ, օգոստոսի 24-ին շրջանառության մեջ է դրվում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին լրագրողներին է հաղորդել ԿԲ Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: Նրա խոսքով, այդ որոշումն ընդունվել է` ելնելով խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար դրամական գործարքները հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային տարադրամով այդ գործարքների խթանման նպատակով խոշոր թղթադրամները շրջանառության մեջ դնելու` շատ երկրների փորձից: «100 000-դրամանոց թղթադրամի ներմուծումը ԿԲ վարած ընդլայնված քաղաքականության հետեւանքն է»,- ասել է նա:Դրա հետ մեկտեղ Աբրահամյանը նշել է, որ երկու տարվա ընթացքում դրամական, այդ թվում` 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի շրջանառության առնչությամբ ԿԲ կողմից անցկացվող հետազոտությունները վկայում են այն մասին, որ գոյություն ունի բավականաչափ պահանջարկ նաեւ 100 000-դրամանոց թղթադրամի ներմուծման համար: «ԿԲ հաշվարկներով, այդ թղթադրամը կզբաղեցնի առկա դրամական շրջանառության 3%, մինչդեռ 50 000-անոց թղթադրամը զբաղեցնում է առկա դրամական շրջանառության 7%, եւ դա միանգամայն բավարար սահման է նրա համար»,- ավելացրել է ԿԲ Խորհրդի անդամը: Բացի դրանից, Աբրահամյանն ավելացրել է, որ նոր թղթադրամի շրջանառությունը չի նպաստի գնաճին: ԿԲ մասնագետ Գեւորգ Նուբարյանն իր հերթին հաղորդել է, որ նոր թղթադրամի ստեղծման պատմությունը բխում է Հայաստանում քրիստոնեության տարածման գաղափարախոսությունից, ինչը հաշվի առնելով` դիմերեսին պատկերված է առաջին հայ քրիստոնյա արքա Աբգար Ե-ն, որը մատնանշում է Հիսուս Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակին, իսկ դարձերեսին Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկի` Թադեոսի կողմից այդ դաստառակը Աբգար արքային փոխանցելու տեսարանն է եւ վերջինիս հրաշալի ապաքինումը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |