ԱՄՆ դատական համակարգը փորձեց քաղաքականացնել Հայոց ցեղասպանության հարցը24 օգոստոսի 2009 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնելը Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին արգելող ԱՄՆ բողոքարկման դաշնային դատարանի որոշումը կարելի է դիտարկել որպես Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելու` Միացյալ Նահանգների դատական համակարգի փորձ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Դեռեւս դժվար է ասել, թե արդյոք դա հատուկ է արվել, բայց պարզ է մի բան, որ այստեղ կարեւոր դեր է խաղացել ԱՄՆ թուրքական լոբբին, որը գնալով ավելի է ուժեղացնում իր հակահայկական քարոզչությունը»,- նկատել է թուրքագետը:Նրա խոսքով, նման որոշում ընդունելուց հետո ԱՄՆ հայկական կազմակերպություններն ու հայ համայնքը պետք է կոնկրետ եւ կտրուկ քայլեր ձեռնարկեն, որպեսզի չեղյալ հայտարարեն ամերիկյան դատարանի այդ որոշումը: «Եթե ԱՄՆ վարչակազմն ու Կոնգրեսը պաշտոնապես չեն ճանաչել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ապա դա դեռեւս չի նշանակում, որ Ամերիկայի հասարակությունն ու ակադեմիական շրջանակները համաձայն են այդ դիրքորոշման հետ: Ես լավ գիտեմ, որ ամերիկյան պատմաբանները բազմիցս ճանաչել եւ դատապարտել են XX դարի առաջին ցեղասպանությունը»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը: Օրերս ԱՄՆ բողոքարկման դաշնային դատարանը նախօրեին ընդունել է մի որոշում, որն արգելում է Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: երկու տարի առաջ Շրջանի դատարանի դատավոր Կրիստինա Սնայդերը Կալիֆոռնիայի օրենսդրության հիման վրա ընդունվեց որոշում, որը Հայոց ցեղասպանության հետնորդներին իրավունք տվեց հայց ներկայացնել երեք գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ: Սակայն օգոստոսի 20-ին այդ որոշումը չեղյալ հայտարարվեց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |