Ռուս-Թուրքական փոխհարաբերություններում կարող է տեղ գտնվել նաեւ Հայաստանի համար24 օգոստոսի 2009 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Եթե Մոսկվան եւ Անկարան շարունակեն զարգացնել հարաբերությունները էներգետիկայի ոլորտում, ապա Հայաստանը կարող է միանալ այդ գործընթացին: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Կովկաս Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այսօր Հայաստանը արտադրում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան օգտագործում է եւ կարող է մատակարարել այն Թուրքիայի արեւելյան գավառներին»,- նշեց հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, ելնելով այն բանից, որ հայկական ատոմակայանը ղեկավարվում է ռուսական ընկերության կողմից, ապա չի բացառվում, որ Հայաստանի համար կարող է տեղ գտնվել ռուս-թուրքական փոխհարաբերությունների մեջ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |