Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ համար թմրադեղերի դեմ պայքարի ոլորտի կադրերի պատրաստմանը24 օգոստոսի 2009 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հակաթմրադեղային կառույցների մասնագետները կմասնակցեն ՀԱՊԿ համար թմրադեղերի դեմ պայքարի ոլորտի կադրերի պատրաստմանը, որոնք կքննարկվեն Մինսկում, երկուշաբթի օրը «Ինտերֆաքս-Զապադ» գործակալությանն է հաղորդել Բելառուսի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Սվետլանա Բորովսկայան:«Օգոստոսի 25-ին Մինսկում կանցնի ՀԱՊԿ անդամ պետությունների թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգման խորհրդի (ԹՀՄՀԽ) կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի նիստը»,- հաղորդել է Բորովսկայան: Վարչության պետը ճշտել է, որ նիստին կմասնակցեն նաեւ Թաջիկստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի հակաթմրադեղային ազգային կառույցների մասնագետները: «Մինսկում ծրագրվում է հաստատել ՀԱՊԿ անդամ պետությունների ԹՀՄՀԽ աշխատակիցների պատրաստման կրթական ծրագրի վերջնական նախագիծը, որը մշակվել է Ռուսաստանի Թմրադեղերի շրջանառության հսկողության դաշնային ծառայությունը»,- ասել է Բորովսկայան: Բացի դրանից, կդիտարկվեն ԹՀՄՀԽ աշխատանքի արդյունքներն ընթացիկ տարում եւ կմշակվի միջոցառումների հիմնական ծրագիրը 2010թ. համար, նշել է Բորովսկայան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |