ՀՅ Դաշնակցությունը հետագայում էլ կշարունակի բարձրացնել երիտասարդության հայրենասիրական ոգին

PanARMENIAN.Net - «Կուսակցության երիտասարդական թեւի հիմնադրման օրվանից ի վեր ՀՅԴ-ն պարբերաբար ճամբարներ է կազմակերպում իր երիտասարդության համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հաղորդել է ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նա նաեւ հաղորդել է, որ այս տարի նույնպես օգոստոսի 26-30 նման ճամբար կկազմակերպվի Դիլիջանում:



Ղազարյանի խոսքով, Դաշնակցության նման միջոցառումների հիմնական նպատակը երիտասարդության շրջանում կուսակցության գաղափարների ու արժեքների տարածումն է, ինչպես նաեւ հայրենասիրության դաստիարակումը:
 Ուշագրավ
---