Հայաստանի բանկային համակարգը գերլիկվիդ է25 օգոստոսի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգը գերլիկվիդ է, հայտարարեց Հայաստանի Բանկերի Միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը երեքշաբթի կայացած մամլո ասուլիսում: Հայաստանի բանկային համակարգը այնքան գերլիկվիդ է, եւ առեւտրական բանկերը տիրապետում են այնպիսի գումարների, որ միայն Կենտրոնական բանկում կա 17 միլիոն դրամ 2.5% տոկոսադրույքով ավանդների տեսքով», - ասաց նա:Էմիլ Սողոմոնյանի խոսքերով, այս պահին Հայաստանի բանկային համակարգում «չաշխատող» վարկերի ցուցանիշը տատանվում է 5-6% սահմաններում: «Մեր երկրի բանկային համակարգի համար դա շատ բարձր ցուցանիշ է, քանի որ մենք փոքր երկիր ենք եւ, հետեւաբար, փոքր շուկա», - ասաց նա: ՀԲՄ նախագահը նշեց նաեւ, որ Հայաստանի բանկային համակարգը մեկն էր այն սակավաթիվ բանկային համակարգերից, որտեղ չվերադարձվող վարկերի ցուցանիշը շատ ցածր էր եւ 2008թ-ին այդ ցուցանիշը չէր գերազանցում 1% մակարդակը: Այս կապակցությամբ նա հավելեց, որ բանկային համակարգի կայունությունը բխում է կշռադատված գնահատականից եւ կոշտ մոտեցումից շուկայի գնահատականների նկատմամբ: «Եվ նույնիսկ եթե Հայաստանի տնտեսությանը սպասում է ճգնաժամի նոր փուլ, բանկային համակարգի հիմքերը չեն տատանվի»,- ամփոփեց Սողոմոնյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |