Միքայել Բաղդասարով. «Մենք խնդիրներ չունենք` թռիչքներ կատարել ենք եւ կկատարենք»

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, եւ բոլորի հետ միասին մենք կգտնենք այս հարցի լուծման ճանապարհը: Մեր ինքնաթիռները նոր են, եւ այդ պատճառով անհանգստություն պատճառ չունենք, առավել եւս, որ «Արմավիա» - ն համապատասխանում է բոլոր IATA-ի պահանջներին», - հայտարարել է ավիաընկերության նախագահ Միքայել Բագդասարովը, մեկնաբանելով այն փաստը, որ «Արմավիա» -ն Եվրամիության կողմից ընդգրկվել է այն ավիափոխադրողների ցանկում, որոնց 2012թ-ց, էկոլոգիական նկատառումներով, կարող է արգելվել թռիչքներ կատարել Եվրամիության օդանավակայաններ: Համաձայն Եվրամիության նոր օրենսդրությանը, որը ուժի մեջ կմտնի 2012թ-ի հունվարի 1-ի-ց, դեպի Եվրոպա թռիչքներ կատարող բոլոր ավիաընկերությունները պարտավոր են պակասեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ:



Բաղդասարովի խոսքերով «ուղեւորների մտավախություններն անտեղի են, քանի որ Եվրամիության ցանկի մեջ ընդգրկված են 4000 ավիափոխադրող ընկերություններ, որոնց թվում են ԿԼՄ-ը, Լյուֆտհանզը, ԱլԻտալիան եւ ուրիշները, այնպես որ այս հարցը միայն «Արմավիային» չի վերաբերվում, այս խնդիրը վերաբերվում է բոլոր ավիաընկերություններին»:



«Այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն ավիաընկերություններին, սա, ընդհանուր առմամբ, ավիացիայի խնդիր է, - ընդգծել է Միքայել Բաղդասարովը: Նրա խոսքերով աղտոտող գազերի արտանետումների հարցում ոչ վերջին դերն են խաղում ավտոմոբիլային, ծովային, երկաթուղային փոխադրամիջոցները: «Մենք խնդիրներ չունենք` թռիչքներ կատարել ենք եւ կկատարենք», -ավելացրել է պարոն Բաղդասարովը, հաղորդում է «Արմավիայի» մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---