Թուրքիան եւ նրա արեւմտյան դաշնակիցները ցանկանում են ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ի վնաս ԼՂՀ շահերի25 օգոստոսի 2009 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան եւ նրա արեւմտյան դաշնակիցները ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ի վնաս ԼՂՀ ժողովրդի շահերի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊՀ Կովկասյան հետազոտությունների Կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը` մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի եւ Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունն այն առնչությամբ, որ առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացից:«Բանը նրանում է, որ այդ երկու գործընթացներն իսկապես փոխկապակցված են: Սակայն արեւմտյան պաշտոնական անձինք եւ ԱՄՆ Պետդեպարտամենը բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերություների կարգավորման հարցը միանգամայն տարբեր գործընթացներ են եւ դրանք չի կարելի կապել միմյանց հետ: Ստացվում է, որ այժմ Արեւմուտքը դիմել է երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- նշել է ռուս փորձագետը: Նրա խոսքով, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ակտիվորեն համագործակցում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԱՄՆ ու եվրոպական երկրների հետ: «Բաքուն Ղարաբաղը դիտարկում է որպես իրենից խլված տարածք, իսկ միջազգային հանրությունը չի ցանկանում պարզել այն փաստաթղթերի էությունը, որոնցում հստակ ներկայացված է հակամարտության էությունը»,- ընդգծել է Վլադիմիր Զախարովը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը, տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջխաղացումների դեպքում առաջընթաց կունենան նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: «Այժմ, հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի բացակայության հետեւանքով ընդմիջվել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սակայն առաջիկայում կարող են առաջխաղացումներ լինել հայ-թուրքական հարաբերություններում: Դա կապված է Լեռնային Ղարաբաղի հետ», - նշել է թուրք դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |