Իսպանիայում սկսել է գործել Սբ.Գեւորգի առաջին հայկական եկեղեցին25 օգոստոսի 2009 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Կալոնժե քաղաքում` Բարսելոնայի մոտ, սկսել է գործել առաջին հայկական եկեղեցին: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանի անմիջական ջանքերով Բարսելոնի մերձակա Կալոնժե քաղաքի տեղական եկեղեցական իշխանությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն 30 տարի ժամկետով վարձակալելու մատուռը: Այն կծառայի իբրեւ Հայ Առաքելական եկեղեցի: Օգոստոսի 11-ին Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանն այսմատուռումկատարեցառաջին եկեղեցական արարողությունը եւ ներկաներին հայտնեց, որ մատուռըայսուհետ կոչվելու է «Հայ Առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցի»: Այսպիսովկարելիէփաստել, որ հիմքդրվեցԻսպանիայիԹագավորությունում ՀայԱռաքելականեկեղեցուգործունեությանը եւԻսպանիայիբոլորհայաշատ քաղաքներումսկսելԱմենայնՀայոց Հայրապետիթեմական,ծխականկառույց ստեղծելու ծրագրին: Չնայած ՀայաստանիՀանրապետության եւԻսպանիայի Թագավորությանմիջեւ դիվանագիտական հարաբերություններհաստատվելեն դեռեւս 1992թ., այնուհանդերձ շուրջ 50 հազարանոց հայություն ունեցող եվրոպական այդ երկրում մինչեւ վերջերս չէր գործում որեւէ Հայ Առաքելական եկեղեցի: Վերջերս, Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, Իսպանիայում հայ համայնքների գծով ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանի եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Բարձրաշնորհ Տ. Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվեցին Իսպանիայի հայ համայնքի ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կազմակերպման եւ զարգացման հիմնախնդիրները: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` նախատեսվում է ձեւավորել Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ժամանակավոր խորհուրդ, որը կգործի Հայրապետական պատվիրակի հովանու ներքո, իսկ մինչեւ թեմական կանոնադրության պաշտոնական գրանցումը, կգործեն Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդներ, որոնք առավելագույնը 6 ամսից կդառնան գործող մեկ մարմին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |