ԱՄԷ-ի դաշնային ազգային խորհրդի ղեկավարը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմամբ

PanARMENIAN.Net - Ս.թ. օգոստոսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Աբդ ալ-Ազիզ Աբդալլահ ալ-Ղուրեյրը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:



Հանդիպմանը դեսպան Մելիքյանը ալ-Ղուրեյրին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձ-հրավերը, որը շնորհակալությամբ է ընդունվել Ազգային խորհրդի նախագահի կողմից:



Զրույցի ընթացքումքննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության, միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:



Ալ-Ղուրեյրի խնդրանքով դեսպան Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ տարածաշրջանային քաղաքականությունը:



Էմիրությունների Ազգային խորհրդի ղեկավարը նշել է, որ ինքը հետաքրքրված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ, եւ հարկավոր է գարծուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:



ԱՄԷ խորհրդարանինախագահը բարեմաղթանքներ ու ջերմ ողջույններ է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---