Ղարաբաղի հարցը կարող է մտնել թուրքալեզու երկրների ԽՎ առաջին նստաշրջանի օրակարգի մեջ

PanARMENIAN.Net - «Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի (ԹԵԽՎ) առաջին նստաշրջանում, որը կկայանա սեպտեմբերին Բաքվում, հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկում: Օրակարգն ու հարցերը, որոնք քննարկվելու են նստաշրջանում, որոշվում են ընդհանուր հավաքի առաջին նստին: Օրակարգում հնարավոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներմուծումը»,- հաղորդել է պատգամավոր, ԹԵԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Նիզամի Ջաֆարովը:



Նիզամի Ջաֆարովի խոսքով, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը հրաժարվել են միանալ ԹԵԽՎ-ին: «Այդ երկրներից դեռեւս վերջնական պատասխան չի ստացվել: Առայժմ բանակցություններն ընթանում են չորս երկրների միջեւ: Հույս կա, որ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, այնուամենայնիվ, կմիանան խմբին»,- ասել է պատգամավորը:



Թուրքալեզու երկրների խորհրդարանների ղեկավարների` անցյալ տարի Ստամբուլում կայացած նիստի շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց Խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման մասին, որի մեջ մտան Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թուրքիան: Մասնակցությունից հրաժարվել են Ուզբեկստանն ու Թուրքմենստանը:



ԹԵԽՎ առաջին նստաշրջանը սպասվում է սեպտեմբերի վերջին Բաքվում:



Ն.Ջաֆարովն ասել է, որ մոտ ժամանակներս կստեղծվի ԹԵԽՎ առընթեր Խորհրդարանական լրագրողների ընկերակցություն: «Եթե անգամ Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի խորհրդարանականները չմասնակցեն ԽՎ Բաքվի նստաշրջանին, միջոցառմանը կարող են հրավիրվել այդ երկրների խորհրդարանական լրագրողները: Ներկայումս մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---