Զարգացման եվրասիական բանկը շահագրգռված է Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցմամբ27 օգոստոսի 2009 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ատոմային էլեկտրաէներգետիկայի ընդլայնումը հանրապետության տնտեսական կայուն աճի օպտիմալ ճանապարհն է, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Զարգացման եվրասիական բանկի տնտեսական վերլուծության բաժնի պետ, Վերլուծական վարչության պետի տեղակալ Եվգենի Վինոկուրովը : Նրա խոսքերով, ԶԵԱԲ-ը չի բացառում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ֆինանսավորմանն իր մասնակցությունը: «Բանկը մեծ նշանակություն է տալիս իր նոր մասնակից պետության էլեկտրաէներգետիկայի զարգացմանը, ենթադրելով, որ Հայաստանում ատոմային էլեկտրաէներգետիկայի ընդլայնումը հանրապետության տնտեսական կայուն աճի օպտիմալ ճանապարհն է», - ասել է նա:Հայաստանը բանկի լիիրավ մասնակիցն է 2009 թվականի ապրիլից: Ինչպես նշել է Վինոկուրովը, ԶԵԱԲ-ի առաքելությունը ոչ միայն իր մասնակից պետությունների կայուն տնտեսական աճի համար աշխատելն է, այլեւ նրանց տնտեսական ինտեգրմանը նպաստելն է: Այդ համատեքստում նա ավելացրել է, որ ԱԷԿ-ի կառուցման նախագիծը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում: «Ռուս կապալառուի կողմից նոր կայանի կառուցումը եւ ռուսական ու ղազախստանյան ծագումով միջուկային վառելիքի մատակարարումը կամրապնդի մեր երկրների փոխշահավետ տնտեսական կապերը, զգալիորեն կընդլայնի փոխադարձ առեւտուրն ու ներդրումները նրանց միջեւ», - նշել է պետի տեղակալը: Դրա հետ մեկտեղ, ԶԵԱԲ-ի տնտեսական վերլուծության բաժնի պետը պարզաբանել է, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը կիրականացվի անվտանգության նորագույն տեխնոլոգիաների հիման վրա: «Մենք հավատարիմ ենք էկոլոգիական եւ տեխնիկական անվտանգության բարձր չափանիշներին», - հավաստիացրել է Վինոկուրովը: Հայաստանը ծրագրում է մինչեւ 2016 թվականը նոր ատոմային էներգաբլոկ կառուցել 1200 Մեգավատ հզորությամբ: Նոր էներգաբլոկի շահագործման ժամկետը կկազմի 60 տարի, այն կհանդերձվի անվտանգության պասիվ համակարգերով, միջուկային վառելիքի վերալցարկման ժամկետը կկազմի նվազագույնը 18 ամիս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |