Նախկին փաստահավաք խմբի անդամը կասկածում է դատաբժշկական փորձագետի իրավասությունների հարցում27 օգոստոսի 2009 - 21:00 AMT PanARMENIAN.Net - «Ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան փաստի վերաբերյալ դատաբժշկական եզրակացությունը կազմել է դատաբժշկական փորձագետ Ադամյանը, որը չկարողացավ հիմնավորել մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանի մահվան վերաբերյալ իր փաստարկները փաստահավաք խմբի անդամների հետ զրույցի ժամանակ»,- նշել է «Ժառագություն» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը այսօր Երեւանում նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսին:Նա նաեւ ավելացրել է, որ նույն այդ փորձագետը վերջերս դատաբժշկական եզրակացություն կազմեց զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան մասին, որը ծառայում էր ք.Վարդենիսի ռազմակայանում եւ մահացել էր էլեկտրական հոսանքի հարվածից: Սաֆարյանի խոսքով, կրկնակի փորձաքննության անցկացման ժամանակ պարզվեց, որ զինծառայողի մահը չէր կարող վրա հասնել էլեկտրական հոսանքի հարվածի հետեւանքով, քանի որ էլեկտրահաղորդակցման գծի լարվածությունը չէր գերազանցու 30 վոլտը: «Ի սկզբանե նրա եզրակացությունները կասկածի տակ էին դրվում եւ մեծ զարմանք է առաջացնում, թե որտեղից էր նա հիմք վերցնում նման եզրակացության համար»,- ամփոփել է Սեդա Սաֆարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |