Նիկոլ Փաշինյանի ձերբակալման ժամկետը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը28 օգոստոսի 2009 - 12:56 AMT PanARMENIAN.Net - «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագր եւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Նիկոլ Փաշինյանի ձերբակալման Ժամկետը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այսպիսի որոշում կայացրել է Երեւանի Կենտրոն- Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը:Փաշինյանին մեղադրանքներ են ներկայացվել Հայաստանի քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ն մասով (իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության կիրառում): Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ 2007 թ-ի հոկտեմբերի 23-ին Փաշինյանն առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության ներկայացուցչի դեմ, հաղորդում է Հայաստանի Գլխավոր Դատախազության մամլո ծառայությունը: Օգոստոսի 4-ն Փաշինյանի դեմ քրեական գործը առանձնացվել է առանձին վարույթում, իսկ մյուս օրը մեղադրյալն ու նրա փաստաբանը տեղեկացվել էին նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործին ծանոթանալու համար նրանց էին հանձնվել բոլոր փաստաթղթերը եւ պատճենները: 2008թ-ի մարտի 1-2-ը, նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների անկարգությունների եւ իրավակարգի ուժերի հետ բախումների հետեւանքով սպանվել է 8 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է: Այս իրադարձություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Փաշինյանն անցել էր ընդհատակ, գտնվում էր հետախուզման մեջ: Հուլիսի 1-ին նա կամովին հանձնվել է իրավապահ մարմիններին: Նույն օրն ընդիմադիրը ձերբակալվել էր Կենտրոն համայնքի Ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից եւ բերման էր ենթարկվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |