Հայաստանի Կենտրոնական բանկը խթանում է տնտեսությունը եւ զսպում գնաճը28 օգոստոսի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Լավագույն վերաֆինանսավորման դրույքն այն է , որն ապահովում է ցածր գնաճ եւ բարձր տնտեսական աճ, ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:Նրա խոսքերով, Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման դրույքները, ինչը ողջունվում է Ֆինանսների Նախարարության կողմից: «Դրույքի իջեցման գործընթացը շարունակվում է, ինչը խթանում է տնտեսությունը: Մենք ուրախ կլինեինք, եթե Կենտրոնական բանկը շարունակեր իջեցնել այն, սակայն նրա խնդիրների մեջ մտնում է ոչ միայն տնտեսության զարգացումը, այլ նաեւ ցածր գնաճի ապահովումը: Լավագույն վերաֆինանսավորման դրույքն այն է , որն ապահովում է ցածր գնաճ եւ բարձր տնտեսական աճ»,- նշեց Դավթյանը: Այնուամենայնիվ, նախարարի խոսքերով, նկատվում են դրական միտումներ, որոնք ձեւավորում են «էժան փողեր»: «Սա շատ դրական իմպուլս է, որը դեպի առեւտրական բանկերի կողմն է ուղղված «էժան փողերի» ձեւավորման համար»,- բացատրեց նա: 2009թ. օգոստոսի 11-ին Հայաստանի Կենտրոնական բանկը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման դրույքը 0.25 տոկոսային կետով մինչեւ 5.25 տարեկան տոկոսադրույքով: Տարվա սկզբից վերաֆինանսավորման դրույքը կազմում էր 8%: Այն արդեն իջեցված էր վեց անգամ այս տարվա մարտի 3-ից հետո, երբ Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժույթի քաղաքականությանը վերադառնալու մասին, բարձրացրեց վերաֆինանսավորման դրույքը մեկ տոկոսային կետով` սահմանելով այն տարեկան 7.75% -ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |