Ձյուդոյի Թուրքիայի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը28 օգոստոսի 2009 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայիհավաքականըվերահաստատել է սեպտեմբերի 11-13 Երեւանում կայանալիքՁյուդոյի Եվրոպայի երիտասարդներիառաջնության մասնակցության իրհայտը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիան: Ինչպես նախկինում հաղորդվում էր, Թուրքիայի երիտասարդական հավաքականը նախնական կազմով առաջնությանը պետք է ներկայանար 5 տղա եւ 6 աղջիկ ձյուդոյիստներով: Ձյուդոյի Թուրքիայի հավաքականի կազմը` Կանանց հավաքական` Շահին Էբրուն (44 կգ) Չիբիր Դերյան (48 կգ) Զեհիր Թաջբուն (52 կգ) Կատիփողլու Բաշրան (63 կգ) Տղամարդկանց հավաքական` Շոռլի Փանջուն (73 կգ) Բաշոլ Մեհեմետ Բարքինը (81 կգ) Յազիչի Ֆեյյազը (100 կգ) Թուրքիայի պատվիրակության կազմում հավաքականին ուղեկցելու են 5 մարզիչ, 1 մրցավար, 1 ձյուդոյի պաշտոնյա: Թեեւ Թուրքիայիազգայինհավաքականը 2000 թվականին նույնիսկ Օլիմպիական չեմպիոն է ունեցել, այնուամենայնիվ վերջին տարիների ցուցանիշներով հավաքականը ամենաբարձր հորիզոնականները չի զբաղեցնում ձյուդոյի վարկանիշային աղյուսակում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |