Հայաստանի երիտասարդ պահպանողականները բողոք են արտահայտել Ֆրանսիայի նախագահին28 օգոստոսի 2009 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 11:00-ին, ՀՀ-ումՖրանսիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավԵրիտասարդ պահպանողականների ցույցը` ի պաշտպանություն Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկվող Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի, որից հետոհավաքվածներըՖրանսիայի նախագահՆիկոլյա Սարկոզիինուղղված նամակ հանձնեցին:Երիտասարդ պահպանողականների միության ուղերձում նշվում է, որ ծագումով հայ Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը իր նշանակալի ավանդն է ներդրել Հայաստանում ժողովրդավարության եւ անկախության վերականգնման պայքարում: «Բարձր գնահատելով նաեւ Ձեր երկրի միջնորդական ջանքերը ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման գործում` մասնավորապես քաղբանտարկյալների նկատմամբ համաներում կիրառելու հարցում` ներքոստորագրայլներս մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում Ֆրանսիայի անտարբերության կապակցությամբ, որն առկա է քաղաքական դրդապատճառներով ազատազրկված Սարգիս Հացպանյանի նկատմամբ»: Հայաստանի Երիտասարդ պահպանողականների միությունը հայտարարում է, որ Սարգիս Հացպանյանին ազատելու հարցում Ձեր չմիջամտությունը դիտում ենք որպես ՀՀ ներկա հակաժողովրդավարական` «ոչ լեգիտիմ իշխանություններին» սատարելու անթաքույց դրսեւորում, ինչը կարող է սեւացնել Ձեր երկրի բարի համբավը հայ երիտասարդության աչքերում, հաղորդում է Հայաստանի Երիտասարդ պահպանողականների միության մամլո հաղորդագրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |