Աշնանը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում լարված իրադրություն չի սպասվում28 օգոստոսի 2009 - 21:33 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, թե աշնանը պետք է լարված իրադրության սպասել Հայաստանի ներքին քաղաքական կյանքում, քանի որ մինչ այդ նույնանման կանխատեսումներ են եղել թեժ իրադարձությունների վերաբերյալ, որոնք ի կատար չածվեցին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:Անդրադառնալով ընդդիմական ուժեր` մեկ բլոկում միավորվելու հնարավորությանը` Պետրոսյանը նշել է, որ դա քիչ հավանական է, քանի որ կուսակցություններից յուրաքանչյուրը տարբեր նպատակներ է հետապնդում: «Հայկական համազգային շարժումը (ՀՀՇ) նպատակ է հետապնդում կրկին իշխանության գալ, որպեսզի իր համար որոշակի արտոնություններ ապահովի, ՀՅ Դաշնակցությունը հետագայում էլ տեսադաշտից բաց չի թողնելու արտասահմանի հայերին` հերթական ընտրություններից հետո զուգահեռաբար ամրապնդելով իր դիրքերը ՀՀ ԱԺ-ում եւ կառավարության մեջ, իսկ ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա այն, ըստ իս, մի կազմակերպություն է, որը կատարում է այլ երկրների պատվերները»,- ամփոփել է Ռաֆիկ Պետրոսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |