Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների փաստաբանները կբողոքարկեն ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը29 օգոստոսի 2009 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը պաշտպանող փաստաբանները կբողոքարկեն Դաշնային վերաքննիչ դատարնի վերջերս ընդունած որոշումը, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտաերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով: Այդ մասին հայտրարել է Հայոց ցեղասպանության զահերի սերունդների շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը` Մարկ Գերագոսը: Նրա խոսքերով, դատարանի տվյալ որոշումը կարելի է բողոքարկել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը:Ինչպես հայտարարել է Մարկ Գերագոսը, փաստաբանները պահանջում են, որպեսզի գործն ուսումնասիրվի ԱՄՆ-ի 9-րդ մարզային վերաքննիչ դատարանում, որն իրավաբանական շրջանակներում առավել հայտնի է որպես «դատալսում ամբողջ կազմով»: «Դատարանի որոշումն անհեթեթ է: Այդ հարցը վերաբերում է ապահովագրությանը, եւ մենք հայց ենք ներկայացրել եվրոպական ապահովագրական ընկերության դեմ, որը ստանձնել է Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների ապահովագրական պոլիսները վճարելու պարտավորությունը», - հայտարարել է փաստաբան Գերագոսը: Հայ Դատի արեւմտյան բյուրոյի խորհրդի նախագահ Վիգեն Սոնենտ-Փափազյանը նշել է, որ ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը վիրավորական է ԱՄՆ հայկական համայնքի համար, եւ եթե այն անփոփոխ մնա, ապա Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար վտանգավոր նախադեպ կդառնա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |