Ամերիկացի կոնգրեսականը սխալ է համարում ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը29 օգոստոսի 2009 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը սխալ է համարում ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու հայցերով հանդես գալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ: Նրա խոսքերով, Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է Կալիֆորնիայի, ինչպես նաեւ ԱՄՆ 41 նահանգներում: «Ես վստահ եմ, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ մենք պետք է հաղթահարենք նաեւ դա: Ցավոք, այդ որոշումը հերթական հարվածը հանդիսացավ, սակայն մենք կկարողանանք հաղթահարել այն»,-համոզվածություն հայտնեց ամերիկացի կոնգրեսականը, հաղորդում է Asbarez.com-ը: Օգոստոսի 20-ին ԱՄՆ Դաշնային բողոքարկիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու հայցերով հանդես գալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |