ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԲԵԹՂԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավար Ջոն Ջամյանը դիմել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին նամակով, որտեղ իր անհանգստությունն է հայտնել Երուսաղեմում եւ Բեթղեհեմում հայկական վանքերի գնդակոծությունների կապակցությամբ: Ջամյանը հիշեցրել է, որ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցու գնդակոծման արդյունքում վիրավորվել է հայկական վանքի եկեղեցական Արմեն Սինանյանը: Մի քանի հայ վանականներ մինչ օրս գտնվում են պաշարված Սուրբ Ծննդյան համալիրում: Նամակում ընդգծվում է, որ նրանք պարենի եւ դեղորայքի կարիք ունեն: Հայկական համագումարի ղեկավարը դիմել է Ջորջ Բուշին խնդրանքով` «հանձնարարել, խաղաղարարական առաքելությամբ Մերձավոր Արեւելքում գտնվող, պետական քարտուղար Քոլին Փաուելին ուշադրություն դարձնել հայ եկեղեցականների անվտանգության ապահովման հարցին»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---