Բեյրութում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունն ու միջազգային իրավունքը» թեմայով միջազգային գիտաժողով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-4-ը Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունն ու միջազգային իրավունքը» թեմայով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի ընթացքում, որի կազմակերպիչը Հայկազյան համալսարանն ու Մերձավոր Արեւելքի հայ ազգային կոմիտեն են, կքննարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հերքման խնդիրները, Ցեղասպանության հետեւանքների վերացումը միջազգային օրենսդրության համատեքստում, հայ ժողովրդի իրավունքին առնչվող հարցեր: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ եւ փորձագետներ Հայաստանից, Կանադայից, Եգիպտոսից, Իռլանդիայից, Իբանանից, Անգլիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից եւ ԱՄՆ-ից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---