Հայաստանում CONTACT համակարգով փոխանցումների ծավալը երկրորդ եռամսյակում աճել է 47 տոկոսով29 օգոստոսի 2009 - 16:00 AMT PanARMENIAN.Net - CONTACT դրամական փոխանցումների եւ վճարումների միջազգային համակարգով Հայաստան փոխանցումների ծավալն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աճել է 47 տոկոսով, 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: ԱՊՀ երկրների շրջանում CONTACT համակարգով փոխանցումների առումով երկրորդ եռամսյակում առաջատար էր Ուզբեկստանը` 63 տոկոս, նրան հաջորդում է Տաջիկստանը` 53 տոկոս, Մոլդովան` 41 տոկոս, ետ է մնում Ղրղզստանը` 20 տոկոս: Այդ համակարգով ԱՊՀ երկրներ փոխանցումների ծավալի միջին աճը երկրորդ եռամսյակում կազմել է 54 տոկոս, հաղորդում է «ՌՈՒՍԼԱՆԲԱՆԿ»-ի լրատվական ծառայությունը: 2009 թվականի առաջին եռամսյակում հանգուցային ուղղություններով համակարգի մասնաբաժինն այդ երկրներ փոխանցումների ընդհանուր ծավալում կազմել է 23 տոկոս` Ուզբեկստան, 18 տոկոս` Տաջիկստան, 17 տոկոս` Մոլդովա եւ 9 տոկոս` Ղրղզստանն ու Հայաստանը: Երկրորդ եռամսյակում ծավալների աճի միջին ցուցանիշը վկայում է CONTACT համակարգի կայուն վիճակի մասին, որպես ԱՊՀ երկրներ դրամական փոխանցումների շուկայի առաջատարներից մեկը: Ներկայումս CONTACT քլիրինգային կենտրոնը, մասնակից բանկերի հետ համատեղ, մի շարք միջոցառումներ է անցկացնում, որոնք նպաստում են ցանցի զգալի ընդլայնմանն ու ծառայությունների որակի հետագա բարձրացմանը: Այս ամենը նպաստում է փոխանցումների ծավալների աճին եւ հետխորհրդային տարածությունում համակարգի մասնաբաժնի մեծացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |